-
12.01.2016|
11:44
Մեր եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում` ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը:
-
11.01.2016|
16:43
69 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Դևիդ Բոուին՝ տեղեկացնում է The Guardian-ը:
-
11.01.2016|
16:42
ԵՄ-ն կարող է առաջին քայլն անել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների ազատականացման ճանապարհին և ՉԺՀ-ն կճանաչի շուկայական տնտեսությամբ երկիր՝ հայտնում է Reuters-ը:
-
11.01.2016|
16:41
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մտադրությունը:
-
11.01.2016|
16:41
Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջան կայցելի փետրվարի վերջին-մարտի սկզբին՝ ասել է Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Մալենա Մարդը: Այցի օրակարգը դեռ կողմերը քննարկում են:
-
11.01.2016|
16:39
Գերմանիան 2016-ին դարձել է ԵԱՀԿ նախագահ։ Կազմակերպությունում երկրի նախագահության նշանաբանն է՝ «Երկխոսության վերսկսում, վստահության և անվտանգության վերականգնում»։
-
11.01.2016|
16:36
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild-ին հարցազրույցում ասել է, որ Ղրիմի տարածքային պատկանելության հարցում իր համար կարևորը սահմանները չեն, այլ՝ մարդկանց ճակատագրերը:
-
11.01.2016|
15:57
Ֆիլիպիններում 4 ծայրահեղական խմբավորումների գրոհայինները միավորվել են և հայտարարել են Մինդանաո կղզում «Իսլամական պետություն» խմբավորման «խալիֆայության» ստեղծման մասին:
-
11.01.2016|
15:55
Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Քյորթիս Սկապարոտին հայտարարել է մարտական պատրաստության վիճակ` Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողություններին ի պատասխան:
-
11.01.2016|
15:55
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին։